Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուի եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: