Մայիսի 9-ին, ժամը 07։29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսավան գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի տներից մեկի նկուղը ոռոգման ջուր է լցվում․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտոպոմպի միջոցով տան նկուղից հեռացրել են մոտ 120 տոննա ջուր: