Apple-ն ավելի վաղ պտտման անիվով iPhone-ի նախատիպ էր մշակել, ինչպես iPod փլեյերների դեպքում է, սակայն ընկերությունում հրաժարվել էին այդպիսի դիզայնից շարժական սարքի համար, հայտնում է 9to5Mac-ը:
Մշակման մանրամասները տրված են Apple-ի նախկին ավագ փոխնախագահ Թոնի Ֆադելի գրքում: Նա հրապարակել է սարքի նկարները, որոնցից երեւում է, որ գաջեթը ձայնի կարգավորման համար պտտվող անիվ ուներ, որը թվային ստեղնաշարի էր վերածվում:
Ֆադելի խոսքով՝ նախատիպը ներկառուցված տեսախցիկ ուներ եւ ստեղծվել էր մշակման սկզբնական փուլում։ Գաջեթը ստացել էր iPod Phone ոչ պաշտոնական անվանումը։
Ներկառուցված հոդակապի շնորհիվ օգտվողները կարող էին շրջել գաջեթի ներքեւի մասը՝ այն որպես նվագարկիչ կամ հեռախոս օգտագործելու համար:
Մշակումից հրաժարվել էին, քանի պտտման անիվն ընդհանրապես չէր համապատասխանում սմարթֆոնի ֆորմատին, եզրակացրել է մասնագետը։





























