Նյու Յորքի հայտնի հյուրանոցներից մեկում` Waldorf Astoria-ում, օգոստոսի 4-ին այրվել է նկուղում գտնվող տրանսֆորմատորը: ԻՆչպես հաղորդել է Вести-ն, հրդեհը էքստրեմալ իրավիճակ է ստեղծել հյուրերի եւ հյուրանոցի անձնակազմի համար: Հրդեհի մարման մեջ ներգրավված էր 80 հրշեջ, 3 անչափահասներ վնասվածքներ են ստացել եւ այժմ գտնվում են հիվանդանոցում:
1897թ բացված Waldorf Astoria հյուրանոցը կառուցվել է Astoria-ի արդյունաբերողների եւ առեւտրականների ընտանիքի կողմից, որը ԱՄՆ-ի առաջին խոշոր սեփականատերերից էր: 1929թ հյուրանոցը քանդել են, քանի որ այդտեղ կառուցվում էր Empire State Building երկնաքերը: Իսկ 1931թ Waldorf Astoria հյուրանոցը կառուցվել է Manhattan-ի կենտրոնում:




























