Կենտրոնական Եվրոպայում հորդառատ անձրեւներ են: Ինչպես հայտնում է «Վեստին», Գերմանիայում փողոցները վերածվել են գետերի, արդյունքում երթեւեկությունը գործնականում կաթվածահար է եղել: Միայն մեկ օրում փրկարարները 300 կանչ են ստացել, հիմնականում ջրի գերությունից ազատելով վարորդներին:
Սլովակիայում հեղեղվել են տների առաջին հարկերը, ջրի մակարդակը որոշ շրջաններում հասել է կես մետրի: Շատ դպրոցներ եւ խանութներ փակ են:
Ավստրիայում անձրեւներից հիմնականում տուժել են երկրի հարավի ֆերմերային տնտեսությունները: Վնասը գնահատվում է 1 մլն եվրո:




























