Հավայյան կղզիներում արթնացել է աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը` Կիլաուեն: «Ինչպես հայտնում է «Վեստին», նրա լանջերից այժմ հրե լավայի գետեր են հոսում: Հրաբխագետները վստահ են, որ խառնարանի ներսում կրակե լիճ է ձեւավորվել, բայց տեղացիներն առայժմ վախենալու ոչինչ չունեն: Տեղական ազգային արգելոց, սակայն, անվտանգության նկատառումներով փակ է զբոսաշրջիկների համար:
Կիլաուե հրաբխի խառնարանը համարվում է ամենամեծ աշխարհում: Դրա տրամագիծը կազմում է 4,5 կմ:




























