Հաղթանակի զգոսայգուց դեպի Աբովյան պուրակ տանող ճանապարհին անհնազանդության երթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգմավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մի ուղղությամբ չեն բավարարվում եւ ամբողջ փողոցն են փակում:

Այդպես քայլելով երթը հասավ Կորյունի փողոց, որտեղ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ նստում են, հանգստանալու, ինչից հետո ցուցարարները նստեցին գետնին՝ փակելով փողոցը։ Այդ ընթացքում նրանք վանկարկում էին «Նիկոլ դավաճան»։

Երթի մասնակիցների հետ գետնին նստել և ճանապարհ էին փակել նաև «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ։

Նշենք, որ այսօր ժամը 12-ին Երեւանում չորս ուղղությունով անհնազանդության երթեր և ակցիաներ են մեկնարկել: Առաջին երթը մեկնարկել է Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։