Խաղաղ բողոքի ցույցի մասնակիցները Երեւանի քաղաքապետարանի պատերի տակ քոչարի են պարում։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցները՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հրաժարականը, շրջափակել են քաղաքապետարանը։ Նրանք չեն պատրաստվում շենք մտնել, պարզապես իրենց բողոքն են արտահայտում։ Կարմիր բերետավորները նրանց թույլ չեն տալիս շենք մտնել։  

Ցուցարարները մեծ շուրջպարով քոչարի են պարում ազգային երաժշտության հնչյունների ներքո։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ պարուսույցի տաղանդ է դրսեւորել։ 

Որոշ ոստիկաններ հավանություն տալով ժպտում են։