Եթե որեւէ նախարար փորձի աշխատանքից ազատել իրենց աշխատակիցներին մեզ ողջունելու համար, էսքան մարդով կգանք համ ձեր տուն, համ էլ ձեր կաբինետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Նա հայտարարեց, որ քիչ անց կդադարեցնեն շենքի մուտքերի շրջափակումը, տեղի կունենա երթ, իսկ ժամը 20-ին Ֆրանսիայի հրապարակում կլինի հանրահավաք:
ԱՈրոշ ժամանակ անց «Դիմադրության» շարժման մասնակիցները դադարեցրին շրջափակումը եւ երթով շարժվեցին դեպի Նալբանդյան փողոց:





























