«Դիմադրություն» շարժման մասնակիցների ակցիան Կառավարության 3-րդ մասնաշենքի առջեւ ավարտվեց։ Մասնակիցները երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 20։00-ին սպասվում է հանրահավաք։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները մեկ ժամից ավել շրջափակել էին կառավարության 3-րդ մասնաշենքի բոլոր մուտքերը։

Կարմիրբերետավորները ճանապարհ բացեցին, որպեսզի կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները կարողանան դուրս գալ շենքից: Նրանք շղթա կազմեցին եւ աշխատակիցները պատի տակով հերթով սկսեցին դուրս գալ:

Երթի մասնակիցներն սկսեցին բացականչել՝ «ամոթ»: Իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջեւ, բայց կարճ ժամանակ անց հանդարտվեց: