Նորվեգյան արշիպելագի կղզիներից մեկում սպիտակ արջը հոշոտել է զբոսաշրջիկին: Արջը հարձակվել է զբոսաշրջիկների խմբի վրա Լոնգիերբյուեն քաղաքից 40 կմ հեռավորության վրա: Չորս մարդ ծանր վիրավորվել է, այդ թվում` խմբի ղեկավարներ Մայքլ Ռեյդը եւ Էնդրյու Ռակը: Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա Գորացիո Չեպալին:

Զբոսաշրջիկների խմբում ընդգրկված էր 80 մարդ «Երիտասարդ հետազոտողների հասարակությունից», որը միավորում է բրիտանական դպրոցների 16-ից 23 տարեկան աշակերտներին: Ճամբարում արջի հարձակման ժամանակ 13 մարդ է եղել: