Ճապոնական վթարված «Ֆուկուսիմա -1» ատոմակայանում ռադիոակտիվ ջրի մեծ ծավալով արտահոսք է նկատվել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԱԷԿ-ի օպերատոր Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունը հայտնել է, որ հոսել է մոտ 700 լիտր հեղուկ:

Մասնագետներին կարծիքով` ԱԷԿ-ում նոր արտակարգ իրավիճակը վկայում է այն լուրջ խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն վթարի հետեւանքների վերցման աշխատանքների մասնակիցների անվտանգության ապահովման առումով:

Հիշեցենենք, որ մարտի 11 -ին տեղի ունեցած հզոր երկրաշարժն ու ցունամին  «Ֆուկուսիմա -1» ԱԷԿ-ի վթարման պատճառ էին դարձել: Վթարի հետեւանքներն առայժմ չի հաջողվել վերացնել: