Հոկտեմբերի 21-ի երեկոյան Մոսկվայի մարզի Նարո-Ֆոմինսկի շրջանի Գոլովենկի գյուղի իր տան դարպասների մոտ հայտնաբերվել է «Միացյալ Ռուսաստան»-ից Կուբինկա քաղաքային բնակավայրի պատգամավոր Գրիգորի Նոսիկովի մարմինը։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, 48-ամյա պատգամավորին, որին պատկանում էր նաեւ մի տրանսպորտային ընկերություն, հասցվել է ծակող մի քանի հարված։ Սպանության փաստով արդեն քրեական գործ է հարուցվել, տարվում է հետաքննություն։ Ըստ նախնական վարկածի, սպանության պատճառը՝ Նոսիկովի ձեռներեցական գործունեությունն է։