Ավտոշարասյունը, որում գտնվել են աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի երեխաները, ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել: Նրանց է բախվել է ֆոտոթղթակիցների մեքենան: Այս մասին հաղորդում է TMZ.com կայքը:
Ավտոշարասյանը հետապնդել է «պապարացիների» մեքենան, որը բախվել է երեխաների թիկնապահների մեքենային: Միջադեպը տեղի է ունեցել Մայքլ Ջեքսոնի մոր տան մոտ Կալիֆոռնիայի Էնսինո քաղաքում: Երգչի երեխաները չեն տուժել: Ինչպես հայտնել է նրանց պապիկը` Ջո Ջեքսոնը, երեխաների վիճակը «հրաշալի է»:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է այս տարվա հունի վերջին` դեղերի չարաշահումից:




























