Թուրքմենստանի Կերկի միջազգային օդանավակայանն արտասահմանյան ավիաընկերություններին առաջարկել է օդանավերի սպասարկման որակյալ եւ վերալիցքավորման ծառայություններ մատուցել: Այս մասին ասվում է օդանավակայանի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Արտասահմանյան ավիաընկերություններին գրավելու համար Կերկի միջազգային օդանավակայանը ամենացածր գներն է սահմանում Թուրքմենստանում ցամաքային սպասարկման համար: Միջազգային օդանավակայանում անվճար ցամաքային սպասարկում է տրամադրվելու, բացի ավիանավիգացիոն ծառայությունից: Այդ ծառայությունը կառաջարկվի տեխնիկական վայրէջք կատարող օդանավերին, որոնք առնվազն 15 տոննա վառելիքի վերալիցքավորում կանեն»,- ասվում է հաղորդագրության մեջ: