Ամերիկայի ամենահարուստ մարդիկ՝ միլիարդատերեր Բիլ Գեյթսը, Իլոն Մասկը եւ Ջեֆ Բեզոսը 2022 թվականի սկզբից ընդհանուր առմամբ 115 միլիարդ դոլար են կորցրել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով միլիարդատերերի սեփական ինդեքսը։

Այնուամենայնիվ, Մասկը՝ 224 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ, շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը՝ չնայած 46,4 միլիարդ դոլար կորցնելուն: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին մնացել է 139 միլիարդ դոլար, նա 53,2 միլիարդ դոլար է կորցրել, իսկ Բիլ Գեյթսի կարողությունը գրեթե կեսով կրճատվել է: Microsoft-ի հիմնադրին 15,1 միլիարդ դոլար կորցնելուց հետո 23 միլիարդ դոլար է մնացել։

Գեյթսն այլեւս մոլորակի ամենահարուստ մարդկանց առաջին եռյակում չէ։ Այնտեղ է հայտնվել LVMH ֆրանսիական կոնգլոմերատի ղեկավար Բեռնար Առնոն, որը կորցրել է 44,7 միլիարդ դոլար, եւ նրան մնացել է 133 միլիարդ դոլար կարողություն: