Microsoft-ն աշխատում է սարքերում ֆայլերի եւ նշումների փոխանակման նոր գործառույթի վրա, հայտնում է Neowin պորտալը։ Գործառույթը կոչվում է Drop եւ հիշեցնում է Telegram մեսենջերի «Ընտրված» բաժինը։
Ըստ Neowin-ում հրապարակած լուսանկարների՝ օգտատերը Drop-ի միջոցով կկարողանա ուղարկել գրեթե ցանկացած ֆայլ։ Բացի այդ, սքրինշոթերից մեկում երեւում է, թե որքան տեղ է օգտագորխվում այդ պահին օգտատիրոջ կողմից OneDrive-ում: Այսպիսով, Drop-ով ուղարկված ֆայլերը, օգտատիրոջ տարիֆի համաձայն, փոխանցման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կպահվեն OneDrive ամպային պահեստում։
Drop ֆունկցիան այժմ հասանելի է բացառապես Microsoft Edge Canary-ի փորձարկողներին:





























