Համացանցում հրապարակել են iPhone 14 շարքի նոր սմարթֆոնների լուսանկարները, գրում է Wccftech-ը։
Նշվում է, որ iPhone 14-ի դիզայնը գրեթե նույնական է Apple սմարթֆոններին, որոնք թողարկվել են 2021 թվականի աշնանը։ Գաջեթները կունենան առջեւի եւ հետեւի ապակե պանելներ։
Դատելով լուսանկարներից՝ հիմնական գաջեթները՝ iPhone 14-ը եւ 14 Max-ը, դուրս կգան երկակի տեսախցիկով, իսկ iPhone 14 Pro-ն եւ 14 Pro Max-ը՝ եռակի տեսախցիկով: Սարքերի նոր կորպուսը պատրաստվելու է ալյումինից եւ տիտանից։






























