Apple-ն աշխատում է իր սեփական որոնողական համակարգի վրա, որը կներկայացնի 2023 թվականի հունվարին։ Այս մասին հայտարարել է ինսայդեր Ռոբերթս Սքոբլը։

Նրա խոսքով՝ ընկերությունը մտադիր է մրցակից ստեղծել Google-որոնման համար։ 

Առաջին անգամ Apple-ի սեփական որոնողական համակարգի մասին հայտնի է դարձել 2020-ին։

Բացի այդ, աճել է նաեւ Applebot-ի՝ Apple-ի քիչ հայտնի որոնողական ռոբոտի ակտիվությունը։ Այս ալգորիթմը օգտագործվում է առցանց բովանդակության հսկայական տվյալների բազա ստեղծելու համար, որը կազմում է ցանկացած որոնման համակարգի հիմքը: