Sega ընկերությունը հայտարարել է նոր խաղային կցորդի մասին, որի հիմքում լինելու են Mega Drive 2-ը եւ Mega CD 2-ը, հայտնում է VGC-ն եւ հավելում, որ նորույթն անվանվելու է Sega Mega Drive Mini 2։ Ռետրո խաղային կցորդին ներդրված կլինեն 50 խաղեր, որոնք հայտնի էին Mega Drive եւ Mega CD հարթակներում:

Հաստատված խաղերի ցանկում ներառված են Sonic CD, Virtua Racing, Bonanza Bros եւ այլ դասական անվանում ունեցող խաղեր: Mega Drive Mini 2 կցորդը հոկտեմբերին Ճապոնիայում վաճառքի կհանվի 9900 յենով, սակայն համաշխարհային շուկայում ներկայացվելու մասին ոչինչ հայտնի չէ: Ավելի վաղ՝ 2019 թվականին, ընկերությունը ներկայացրել էր խաղային կցորդի առաջին տարբերակը, որում ներառված էին ըստ տարածաշրջանների վաճառքի միմյանցից տարբեր 42 խաղեր։