Երուսաղեմի սրբազան Տաճարի լեռան վրա, Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի են ունեցել բախումներ ոստիկանների եւ պաղեստինցիների միջեւ, տեղեկացրել է The Times of Israel-ը։
Պաղեստինցիները բարիկադներ են կառուցել Ալ Աքսա մզկիթի ներսում եւ քարեր նետել ոստիկանության ուղղությամբ՝ ի պատասխան ներս մտնելու նրանց փորձերի։ Վիրավորվածների կամ ձերբակալությունների մասին տեղեկություններ չկան։
Պատահարի վայրում արված կադրերից երեւում է, թե ինչպես են ոստիկանները կանգնած մզկիթի դռան մոտ, իսկ ներսում բարիկադավորված պաղեստինցիները քարեր են նետում պատուհաններից եւ բղավում «ալլահ աքբար»։
Ոստիկանությունը Տաճարի լեռան վրա պաղեստինցիների հետ քաշքշուկի մեջ է մտել այն ժամանակ, երբ հրեաները դիտում էին համալիրը Շավոութ տոնի (Սուրբ Երրորդության օր – խմբ.) ժամանակ։
Այլ տեսանյութերից երեւում է, թե ինչպես է հրեաների ոչ մեծ խումբը քայլում հրապարակում՝ ոստիկաններով շրջապատված, իսկ պաղեստինցիները հետեւում են հրեաների խմբին պաղեստինյան դրոշներով եւ ճիչերով։
Տաճարի լեռը, որի վրա է գտնվում նաեւ Ալ Աքսա մզկիթը, վակֆի՝ կրոնական ֆոնդի տնօրինության տակ է, որը կառավարում եւ ֆինանսավորում է Հորդանանը։ Դա սրբատեղի է հրեաների համար, քանի որ այստեղ են գտնվում աստվածաշնչյան տաճարները, իսկ Ալ Աքսան իսլամի երրորդ սրբատեղին է, ինչի պատճառով այս շրջանը վերածել է պաղեստինա-իսրայելական հակամարտության հիմնական օջախներից մեկի։
חפצים הושלכו לעבר שוטרים הבוקר בהר הבית, לאחר שההר נפתח לביקור יהודים. השוטרים נעלו את דלתות המסגד והביקור בהר התקיים כסדרו@VeredPelman @kaisos1987 pic.twitter.com/q5aGgUOWeW
— כאן חדשות (@kann_news) June 5, 2022





























