Մեքսիկական մեգաեկեղեցու առաջնորդին ավելի քան 16 տարվա ազատազրկում է սպառնում Կալիֆորնիայի բանտում՝ իր հետեւորդներից երեք աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար:
53-ամյա Նաասոն Խոակին Գարսիան, ով Հիսուս Քրիստոսի «առաքյալն» է համարվում ամբողջ աշխարհում 5 միլիոն հետեւորդների կողմից, կտրականապես հերքում էր մեղադրանքները, այդ թվում՝ երեխայի բռնաբարությունը, սակայն իր դատավարության նախօրեին հանկարծ համաձայնվեց գործարքի գնալ քննիչների հետ, հայտնում է AP-ն։
Լոս Անջելեսի Գերագույն դատարանում La Luz del Mundo եկեղեցու առաջնորդն իրեն մեղավոր է ճանաչել անչափահասների մասնակցությամբ բռնի օրալ սեքսի եւ 15-ամյա երեխայի նկատմամբ անպարկեշտ վարքի մեջ:
Դատախազությունը հայտարարել է, որ նա օգտագործել է իր հոգեւոր ազդեցությունը մի քանի կին հետեւորդների հետ սեքսով զբաղվելու համար, եւ նրան օգնել են եկեղեցու այլ անդամներ, ովքեր նպաստել են բռնությանը:
Եկեղեցու երիտասարդական խմբի ղեկավար Ալոնդրա Օկամպոն, ով նախկինում մեղավոր էր ճանաչվել աղջիկների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, մեղադրվել է նրանում, որ ստիպել է անչափահաս աղջիկներին բաց հագուստով պարեր կատարել Գարսիայի համար: Ըստ մեղադրանքների՝ Օկամպոն աղջիկներին ասել է, որ եթե նրանք մերժեն «առաքյալի» ցանկությունները, դեմ կգնան Աստծոն։
Գարսիան աղջիկներին ասել է, որ թագավորը կարող է սիրուհիներ ունենալ, եւ որ «Աստծո առաքյալը երբեք չի կարող դատապարտվել իր արարքների համար»։
Գվադալախարայում ֆունդամենտալիստական քրիստոնեական եկեղեցին հիմնադրել է Գարսիայի պապը 1926 թ.




























