Վիչենցա քաղաքի հարյուրամյա բնակչուհի Կանդիդա Ուդերցոն տեսողության թեստ է հանձնել, որպեսզի թարմացնի վարորդական իրավունքի գործունեության ժամկետը, տեղեկացրել է The Guardian-ը։

Կինը տեղեկացրել է, որ սիրում է անկախ լինել եւ չի ցանկանում ծանրաբեռնել հարազատներին, երբ իրեն պետք է ինչ-որ տեղ տանել։

«Բախտս բերել է, որ 100 տարեկան եմ, եւ որ այսքան առողջ եմ՝ ինձ համար ամենամեծ անսպասելիությունն է։ Ես գրեթե երբեք դեղահաբեր չեմ օգտագործում։ Միայն երբեմն՝ քնաբեր»,- ասել է իտալուհին իր առողջության մասին։

Ուդերցոն ավելացրել է, որ հարյուր տարեկանում այնքան լավ տեսողություն ունի, որ հանգիստ կարող է թերթ կարդալ առանց ակնոցի։