Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Հանրապետության կրկեսում ռուսական խմբի ներկայացման փորձի ժամանակ արջը հարձակվել է մարդկանց վրա։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ստացած վնասվածքների պատճառով վախճանվել է խմբի ադմինիստրատոր 25-ամյա Դմիտրի Պոտապովը։
Բացի այդ, ծանր վնասվածքներով քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել կենդանուն վարժեցնող Եվգենի Պոպովը։ Ներկա դրությամբ դեպքի վայրում աշխատում են «Շտապ օգնության» խմբեր, կրկեսի շենքը շղթայված է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։ Ոստիկանության աշխատակիցները սպանել են արջին։




























