Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը որոշել է տարեկան 1 միլիարդ դոլար ներդնել Hevolution Foundation ոչ առեւտրային կազմակերպությունում, հայտնում է Science Times-ը և հավելում, որ այն ծերացման դեմ ուղիներ է փնտրում եւ կյանքի երկարացման դեմ տեխնոլոգիաներ մշակում:

Այսպիսով թագավորական ընտանիքը Hevolution Foundation կազմակերպությանը դարձնում է ծերացման դեմ հետազոտությունների հարցում աշխարհի ամենամեծ ֆինանսավորողը:Կազմակերպությունը դրամաշնորհներ է բաժանելու հակատարիքային դեղամիջոցների մշակման եւ կլինիկական փորձարկումների համար:

Ակնկալվում է, որ հետազոտողները հիվանդությունների առաջացումը հետաձգելու համար այնպիսի միջոցներ կգտնեն, որոնք հասանելի կլինեն հասարակության լայն հատվածին: