Հնդկաստանի Ջարհանդ նահանգի Ռանչի քաղաքում բախումներ են տեղի ունեցել մուսուլմանների եւ հինդուիստների միջեւ. սպանվել է երկու դեռահաս։

Ոստիկանության ավագ սպա Սուրենդրա Կումար Ջհան ասել է, որ առնվազն 14 ոստիկան վիրավորվել է Ռանչիում եւ այլ շրջաններում տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով: Անկարգությունների սրումը կասեցնելու համար պարետային ժամ է սահմանվել, իսկ ինտերնետն անջատվել է։

Հյուսիսային Ուտար Պրադեշում ոստիկանությունը հայտնել է 230 ենթադրյալ անկարգությունների մասնակիցների ձերբակալության մասին: