Չինական Մթնոլորտային ֆիզիկայի ինստիտուտը Չինաստանի Գիտությունների ակադեմիային կից մշակել է FGOALS-g3 կլիմայական համակարգի մոդելը և ստացել գլոբալ տվյալների բազա, հաղորդում է Xinhua-ն։
Գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ FGOALS-g3 չափազանց մեծ տվյալների բազան կարող է ճշգրիտ ներկայացնել պատմականորեն դիտված ջերմաստիճաններն ու տեղումները, ինչպես նաև վերստեղծել կլիմայական ծայրահեղ իրադարձությունները: Դրա պատճառով այն կարող է հետագայում օգտագործվել կլիմայի կանխատեսման և կլիմայի փոփոխության ուսումնասիրության համար, ասվում է հետազոտության վերաբերյալ հոդվածում, որը հրապարակվել է Advances in Atmospheric Sciences ամսագրում:
Նշված տվյալների բազան այժմ հասանելի է Science Data Bank-ի կայքում:





























