«Ռյուգու» երկնաքարի փոշին, որը հավաքվել է ճապոնական տիեզերական ավտոմատ միջմոլորկային կայանի կողմից, նոր ուսումնասիրությունների է արժանացել, հայտնել է AFP լրատվականը եւ նշել երկնաքարի առաջացման գաղտնիքի մասին հետազոտողների բացահայտումները:

Ուսումնասիրությունների արդյունքում, գիտնականները պարզել են, որ մի քանի միլիոն տարի առաջ երկնաքարը հագեցած է եղել ջրով:

«Պատկերացրեք սառույցի եւ փոշու տիեզերական մի ամպ: Երբ այն փոքրացել է, արձակված էներգիայից սառույցը հալվել է՝ դառնալով հսկայական ցեխագունդ», - ասել է ճապոնացի գիտնականների հետ համագործակցող Ն. Դաֆասը:

Այդ «գնդից» պոկված բեկորներ, այնուհետեւ, խրվել են երկնաքարի մեջ, որի մակերեսը չի հայտնվել ավելի քան 100 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում:

Նախկինում ուսումնասիրված նշումներում, Երկրի վրա «աղտոտված» լինելու հետեւանքով, հայտնաբերվել էին սուլֆատներ եւ երկաթի օքսիդներ, ինչի հետեւանքով էլ երկնաքարից բերված 5 գրամից մի փոքր ավել հողն այդքան արժեքավոր է: Վերոնշյալ ուսումնասիրություններն իրականացնելու համար՝ գիտնականներին հատկացված է եղել 150 միլիգրամ նյութ: