Եգիպտոսում, ղպտի քահանային դանակահարելու մեղադրանով, դատարանը 60-ամյա տղամարդուն դատապարտել է մահապատժի, հատնում է AP լրատվականը:

Նեհրու Թաուֆիկղին մահապատժի է դատապարտվել 56-ամյա քահանա Արսանիուս Ուադիդի սպանության եւ ապօրինաբար դանակ պահելու մեղադրանքով: Մեղադրյալի փաստաբանները պնդել են, որ սպանությունը կանխամտածված չի եղել: Հայտնի է, որ տղամարդը կարող է բողոքարկել վճիռը:

Ուադիդը սպանվել է ապրիլին՝ Ալեքսանդրիայի ծովափին: Քննիչների բացահայտումների համաձայն, Նեհրու Թաուֆիկղին ծայրահեղական անցյալով իսլամիստ է, ով անցյալ ամիս դատարանում գոչել է «Ալլահու աքբար» եւ Ղուրանից հատվածներ կարդացել`մինչեւ իրեն հրամայել են լռել:

Վերջին տարիներին Եգիպտոսում քրիստոնյաները բազմիցս հայտնվել են իսլամիստ ծայրահեղականների թիրախում, հատկապես այն բանից հետո, երբ 2013 թվականին զինվորականները տապալել են նախկին իսլամիստ նախագահ Մոհամմադ Մուսիին: