Գերմանիայի Դաշնային դատարանը մերժել է 700 տարվա հնությամբ հակասեմական արձանը եկեղեցուց հանելու միջնորդությունը, հայտնում է PA Media լրատվականը եւ հավելում, որ վերոնշյալ եկեղոցում ժամանակին քարոզել է Մարտին Լյութերը:
Դաշնային դատարանը պահպանել է ստորին պալատի վճիռը`Վիտենբերգի քաղաքային եկեղեցու վրա գտնվող «Յուդենսաուի» (հրեա խոզ) քանդակը պահպանելու վերաբերյալ: Վերջինս Գերմանիայում եւ Եվրոպայի այլ վայրերում եկեղեցիները զարդարող միջնադարյան մասունքներից մեկն է: Գործը Դաշնային դատարան էր փոխանցվել այն բանից հետո, երբ 2019 եւ 2020 թվականներինարեւելյան Սաքսոնիա-Անհալթ նահանգի դատարանները հայցվոր Մայքլ Դյուելմանի դեմ վճիռ էին կայացրել:
Հայցվոր կողմը պնդում էր, որ քանդակը վիրավորանք է հրեա ժղովրդի հասցեին եւ առաջարկում էր այն տեղափոխել Մարտին Լյութերի տուն թանգարան:
Քանդակում ներկայացված են հրեաները, որոնք ծծում են խոզի կրծքերը: 1570 թվականին, բեղեքական ռեֆորմացիայից հետո, քանդակի վրա ավելացել է Լյութերի հակահրեական տրակտատին վերաբերող մի գրություն:
1988 թվականին այս քանդակի ներքեւում կանգնեցվել է Հոլոքոստին եւ վեց միլոիոն զոհված հրեաների հալածանքներին նվիրված հուշարձան:
Դյուելմանը գերմանական DPA լրատվական գործակալությանը ասել է, որ ո'չ դաշնային դատարանը, ո'չ էլ ստորին դատարանները լուրջ չեն վերաբերվել քարոզչական ազդեցությանը, որն արձանը թողնում է հասարակության վրա: Նա նախատեսում է գործը հասցնել Գերմանիայի բարձրագույն՝ Դաշնային սահմանադրական դատարան:





























