ԱՄՆ-ում ամերիկուհուն պարտավորեցրել են իրեն բռնաբարած տղամարդուն ալիմենտներ վճարել։

2005 թվականին 16-ամյա ամերիկուհուն բռնաբարել է 30-ամյա տղամարդը այն բանից հետո, երբ վերջինս առաջարկել է նրան տուն ուղեկցել։ Որոշ  ժամանակ անց տուժածը իմացել է, որ հղի է ու աղջիկ է լույս աշխարհ բերել։

«Բոլորը ենթադրում էին, որ հղիությունն իմ ընկերոջից է»,-ասել է կինը։

Երբ երեխան 5 տարեկան է դարձել, բռնաբարողը իմացել է նրա գոյության մասին եւ սկսել պահանջել, որ աղջկա խնամակալությունը փոխանցվի իրեն։ Դրանից հետո դատարանը տղամարդուն տվել է «50/50» խնամակալություն՝ չնայած այն հանգամանքին, որ երեխան ծնվել է  բռնաբարության հետեւանքով։