Սաուդյան Արաբիայի իշխանությունները նույնասեռականության դեմ պայքարի շրջանակներում վերացնում են ծիածանագույն խաղալիքներն ու հագուստը մայրաքաղաքի խանութներից, հայտնում է AFP-ն։

«Մենք արշավ ենք իրականացնում այն ​​իրերի մասով, որոնք հակասում են իսլամական հավատքին եւ հասարակական բարոյականությանը եւ քարոզում են նույնասեռականության թեման, որն ուղղված է երիտասարդ սերնդին»,- ասել է առեւտրի նախարարության ներկայացուցիչը, ով մասնակցում է արշավին:

Նշվում է, որ այդ գունավորումը «թունավորված մեսեջ» է հղում երեխաներին։