Պակիստանի պլանավորման նախարար Աշան Իքբալը ժողովրդին կոչ է արել տնտեսել եւ ավելի քիչ թեյ խմել, գրում է AP-ը։
Պակիստանն աշխարհի խոշորագույն թեյ ներկրողներից մեկն է։ Կառավարությունը թեյի ներկրման վրա տարեկան ծախսում է Կենտրոնական բանկի արժութային պահուստներից մոտ 600 միլիոն դոլար։ Ենթադրվում է, որ միջին վիճակագրական պակիստանցին օրական խմում է առնվազն երեք բաժակ թեյ:
Վարչապետ Շահբազ Շարիֆը, որը պաշտոնը ստանձնել է ապրիլին, խոստացել է բարելավել տնտեսությունը եւ բավարարել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից սահմանված պայմանները՝ 6 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթը վերակենդանացնելու նպատակով:
Այնուամենայնիվ, Իքբալի կոչը զարմացրել է հանրությանը։
«Ես կոչ եմ անում մարդկանց նվազեցնել թեյի օգտագործումը օրական մեկից երկու բաժակով, քանի որ մենք նաեւ գումար ենք վերցնում ներկրվող թեյի համար»,-ասել է նա։





























