Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում չորս ահաբեկիչ է սպանվել։ Գործողությունների արդյունքում երեք ահաբեկիչներ սպանվել են, մեկը, խուսափելով ձերբակալությունից, ինքն իրեն պայթեցրել է։ Չեչնայ նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե ներկա դրությամբ գործողությունը շարունակվում է, դեպքի վայրում է նաեւ օպեատիվ-հետախուզական խումբը։

Ինքնապայթեցման միջոցով մահապարտ-ահաբեկիչները ծրագրում էին ահաբեկչությունների շարք իրականացնել։ ՆԳՆ տվյալներով, նաեւ մի ոստիկան է զոհվել։

Նախօրեին Չեչնիայի մայրաքաղաքում պայթյուն էր որոտացել։ Հանրապետության իրավապահ մարմինների տվյալներով, Լենինյան շրջանի Սադովյան փողոցում պատանի մահապարտը ինքնապայթեցում էր իրականացրել։ Ճշտված տվյալների համաձայն, զոհեր չէին եղել։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել ոստիկանության չորս աշխատակիցներ, ովքեր տեղափոխվել էին ՆԳՆ բուժհաստատություն։ Բացի այդ, մի անցորդ թեթեւ վնասվածքներ էր ստացել։