Իսրայելի հարավում հնագետները հնագույն մզկիթի ավերակներ են հայտնաբերել, գրում է The Guardian-ը։

Մզկիթի ավերակները, որը, ինչպես ենթադրվում է, որ ավելի քան 1200 տարեկան է, հայտնաբերվել են բեդվինների Ռահաթ քաղաքում նոր թաղամասի շինարարության ժամանակ, ասվում է Իսրայելի հնությունների վարչության  հայտարարության մեջ:

Մզկիթից քիչ հեռու հայտնաբերվել է նաեւ «շքեղ կալվածային շենք», որի սպասքի մնացորդները եւ ապակե իրերը վկայում են դրա բնակիչների հարստության մասին։

Երեք տարի առաջ մոտակայքում հայտնաբերվել է նույն դարաշրջանի եւս մեկ մզկիթ, որը թվագրվում է մ.թ. 7-8 դարեր։