Մերձմոսկվայում ձերբակալվել է հանցագործ շրջանակներում հայտնի Վարդան Ասատրյանը, ով վերահսկում էր բնակարանային գողերի եւ «մանր գրպանահատների» գործունեությունը: Ասատրյանը հանցագործ շրջանակներում առավել հայտնի է «Բջե» մականվամբ:
ՆԳՆ Գլխավոր վարչության Կենտրոնական դաշնային շրջանի պաշտոնական ներկայացուցիչ Անժելա Կաստուեւան հայտնել է, որ զննման արդյուքնում Ասատրյանի մոտ հայտնաբերվել եւ բռնագրավվել է ՌԴ քաղաքացի Անդրեյ Ալեքսեւի անունով կեղծ անձնագիր եւ 0.5 գրամ հերոին:
Ասատրյանը «վերահսկում էր բնակարանային կողոպուտով, մանր գրպանահատությամբ զբաղվող մայրաքաղաքային եւ շրջանային հանցագործ խմբավորումների եկամուտները», հաղորդում է «Ինտեռֆաքսը»:
1962 թ. ծնված Վարդան Ասատրյանը Վրաստանի հանրապետության բնակիչ է:




























