Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանական գերության մեջ պահվող 3 հայ ռազմագերիներին եւ 5 քաղաքացիական անձանց` մեկ ընտանիքի անդամների: Այդ մասին APA-ին հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության մամուլի քարտուղար Շախլա Ղահրամանովան:
Ըստ աղբյուրի, իրականացվել է գերիների պահման եւ ֆիզիկական վիճակի մոնիտորինգ:
ԿԽՄԿ ներկայացուցիչները 4 ուղերձ են փոխանցել գերության մեջ գտնվող անձանց եւ նրանցից 5 նամակ են վերցրել:
Նշենք, որ քաղաքացիական անձինք Գեւորգյանների ընտանիքն են, իսկ ընտանիքի հայրը` 8 անգամ դատված Եղիշե Գեւորգյանը Հայաստանում կասկածվում է սպանության մեջ: Գեւորգյանը կնոջ եւ 3 անչափահաս երեխաների հետ 2010 հունվարի 10-ին փախել է Ադրբեջան:
Զինվորներից 2-ը գերվել են 2009թ. մայիսին, եւս մեկը հուլիսին:




























