Անդերի լեռնային ճանապարհին հարյուրավոր բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներ փակված են մնացել Արգենտինայից Չիլի տանող խճուղում։ Պատճառը ձնաբուքն է, տեղեկացրել է Telam գործակալությունը։
Արգենտինական կողմից արդեն տարհանվել է մոտ 500 մարդ։
Սահմանամերձ անցումը փակվել էր հուլիսի 9-ին, վատ եղանակի պատճառով, բայց արգենտինական կողմում երկու բեռնատարների բախման պատճառով հակառակ ուղղությամբ շարժը դարձել էր անհնար։ Միայն կիրակի օրն են կարողացել ճանապարհն ազատել տրանսպորտային միջոցներից եւ տարհանել մադկանց։
Չիլիական կողմում նույնպես արգելափակված են մնացել հարյուրավոր մեքենաներ։ Մոտ 300 մարդ արդեն հասցվել է ապաստարաններ «Լոս Լիբերտադորես» համալիրում։ Նրանց համար ջերմություն եւ ուտելիք են ապահովել։
Ըստ կանխատեսման՝ ձնաբուքը կշարունակվի առնվազն մինչեւ հուլիսի 11-ի երեկո։





























