Եվրոպա ռուսական գազի մատակարարման հիմնական ուղին՝ «Հյուսիսային հոսք» գազատարը, կանգնեցվել է պլանային սպասարկման համար, վկայում են եվրոպական գազի փոխադրման օպերատորների ընթացիկ տվյալները, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Նոր գազային օրվա առաջին երկու ժամերին գազատարը շարունակել է գազամատակարարումը նախորդ ժամանակաշրջանների մակարդակով։
Ըստ ժամանակացույցի՝ պլանային վերանորոգումը պետք է տեւի մինչեւ հուլիսի 21-ի առավոտ։
Աշխատանքի ամբողջական անջատմամբ տեխնիկական սպասարկումը գազի ոլորտի օբյեկտներում իրականացվում է, որպես կանոն, տարին մեկ անգամ: Կանխարգելիչ անջատումները համապատասխնեցվում են գազի արդյունահանման եւ լոգիստիկ շղթայի ողջ ընթացքում՝ հանքավայրից մինչեւ վերջնական սպառող: Այս ժամանակացույցը համաձայնեցվում է բազմաթիվ երկրների գազի փոխադրման օպերատորների՝ արտադրողների, սպառողների, տարանցումն իրականացնողների հետ։ Այս վերանորոգման ժամկետները հրապարակվել են անցյալ տարվա սեպտեմբերին եւ դրանից հետո չեն փոխվել։
«Հյուսիսային հոսք» գազատարը սկսել է շահագործվել 2011 վականին։ 2021-ին մայրուղին տեղափոխել է 59,2 մլրդ խ/մ բնական գազ։ Նախագծի մասնակիցներն են «Գազպրոմը», Wintershall Dea-ն, Gasunie-ն, E.ON-ը и Engie-ն:
Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար «Գազպրոմ»-ի հայտը մնացել է նախորդ օրերի մակարդակում։ «Ուկրաինայի ԳՏՀ օպերատորը» երկուշաբթի «Գազպրոմ»-ից ընդունել է 41,1 մլն խ/մ ծավալով գազի տարանցման հայտը, հայտնում է ուկրաինական ընկերությունը։ Կիրակի օրը այդ ցուցանիշը կազմել է 40,1 մլն խ/մ։ Հզորությունները հայտարարագրվում են միայն ուկրաինական ԳՏՀ մուտքի երկու կետերից մեկում` «Սուջա» գազային չափիչ կայանում: Միջանցքի երկայնքով «Սոխրանովկա» կայանով անցման հայտը չի ընդունվել:
«Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը լրագրողներին ասել է. ««Գազպրոմը» հուլիսի 11-ին ռուսական գազ է մատակարարում Ուկրաինայի տարածքով տարանցման համար՝ ուկրաինական կողմից հաստատված չափով «Սուդժա»-ի միջոցով՝ 39,4 միլիոն խ/մ։ «Սոխանովկա»-ի հայտը մերժվել է»։




























