Թաիլանդը նախատեսում է 37 միլիարդ դոլար արժողությամբ խելացի քաղաք կառուցել։
Պաշտոնյաները հայտնել են, որ քաղաքը, որին դեռեւս պետք է անուն տրվի, կունենա 2340 հեկտար տարածք եւ առաջիկա 10 տարիների ընթացքում կարժենա 37 միլիարդ դոլար:
Նախագիծը կներառի հինգ բիզնես կենտրոն, որոնք ընկերությունները կվարձակալեն որպես առեւտրային տարածք։
Նախատեսվում է մինչեւ 2032 թվականը 350 հազար մարդու տեղավորել եւ 200 հազար աշխատատեղ ստեղծել։





























