Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին ղեկավար Սաադ ալ Ջաբրին նախազգուշացրել է, որ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը «հոգեկան մարդասպան» է։

«Ես այստեղ եմ, որպեսզի ահազանգեմ Մերձավոր Արեւելքում անսահման ռեսուրսներով հոգեկան մարդասպանի մասին, որը սպառնալիք է իր ժողովրդի, ամերիկացիների եւ ողջ մոլորակի համար»,-ասել է Ալ Ջաբրին։ 

Ալ Ջաբրին երկար ժամանակ ծառայել է որպես Մուհամեդ բին Նայիֆի խորհրդական։ 

Ալ Ջաբրին Սաուդյան Արաբիայից Կանադա է փախել 2017 թվականին։