Միացյալ Նահանգներում կարծում են, որ նավթի արժեքը կարող է հասնել մեկ բարելը 140 դոլարի, եթե չմտցվեն ռուսական նավթի՝ Արեւմուտքի առաջարկած գների սահմանափակումները, տեղեկացրել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ԱՄՆ ֆինանսների նախարարության անունը չնշած պաշտոնյային։
G7-ի երկրները հունիսյան գագաթաժողովում հաստատել են Ռուսաստանի էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու մտադրությունը եւ նախապես պայմանավորվել են սկսել սահմանափակել ռուսական նավթի եւ գազի գները։ Ռուսական նավթը գնելուց հրաժարվելու փոխարեն դրա գների սահմանափակման հնարավորության մասին ավելի վաղ նշել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նշվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը երեքշաբթի կքննարկի ռուսական նավթի գների սահմանափակման առաջարկը Ճապոնիայի ֆինանսների նախարար Սյունյիտի Սուձուկիի հետ։ Ամերիկյան գերատեսչության պաշտոնյայի հայտարարությամբ՝ Ճապոնիայում մտահոգություն են հայտնել «գների վերին շեմը» չափից ավելի ցածր մակարդակում սահմանելու առումով, բայց դեմ չեն եղել մեկ բարելը 40-60 դոլարի դեմ, տեղեկացրել է «Ռոյթըր» գործակալությունը։




























