ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղեւորությունը Սաուդյան Արաբիա չի օգնի հասնել բենզինի գների իջեցման, գրել է Politico պարբերականը։
Նշվել է, որ Սաուդյան Արաբիան նավթի բավականաչափ ծավալ չունի, քանի որ թագավորությունը դժվարությամբ է փորձում հասնել իր արտադրական նպատակներին։ Բացի այդ, հավելյալ վառելիքի տրամադրումը կպահանջի կոնսենսուս ՕՊԵԿ+ դաշինքում։
Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բեն Քեհիլը բացատրել է, որ անգամ եթե թագավորությունը «հեղեղի» համաշխարհային շուկան նավթով, դա բենզինի գների նվազման երաշխիք լինել չի կարող։
«Դա կապված է այն բանի հետ, որ նավթի գների տատանողականությունը վերջին մի քանի շաբաթներին քիչ ընդհանուր բան ունի մատակարարումների խափանումների հետ»,- նրա խոսքերը մեջբերվել են հաղորդագրությունում։
Նա նաեւ նշել է, որ գների աճը հիմնականում կապված է «աշխարհաքաղաքականության եւ ֆինանսական սպեկուլյացիաների» հետ, իսկ «ֆիզիկական» շուկայում «խափանումներ» չկան։




























