Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիցն աջակցում է տղամարդկանց եւ կանանց պարտադիր զինվորական ծառայությանը։ Օրենքի նախագիծը կարող է կրկին ներկայացվել հաջորդ տարի՝ ավելի քան 15 տարվա ընդմիջումից հետո, գրում է AP-ը։
Նախագահ Լեւիցը, որը Լատվիայի գերագույն հրամանատարն է, լատվիական TV3 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ պաշտպանում է անցյալ շաբաթ պաշտպանության նախարարի կողմից՝ 18-27 տարեկան տղամարդկանց համար 11-ամսյա պարտադիր զինվորական ծառայություն սահմանելու գաղափարը։
«Մենք ունենք շատ, շատ լավ, բարձր մակարդակի զինված ուժեր, պրոֆեսիոնալ զինված ուժեր։ Կարելի է ասել՝ լավագույններից մեկը ՆԱՏՕ-ում»,-ասել է Լեւիցը։
Լատվիան 2007 թվականին վերացրել է պարտադիր զինվորական ծառայությունը՝ անցնելով լիովին պրոֆեսիոնալ զինվորական ծառայության։





























