Lեհաստանն ու Իսրայելը քայլ են կատարել դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ Վարշավայում Իսրայելի դեսպանին հավատարմագրերի պաշտոնական հանձնման ժամանակ, գրում է AP-ը։
Դուդան թվիթթերյան գրառում է կատարել, որում հայտնել է, որ ինքը եւ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը «համաձայնել են, որ ժամանակն է վերադառնալու նորմալ հարաբերություններին»։ Նրա խոսքով՝ «առաջին քայլը» կատարվել է երեքշաբթի օրը։
Իսրայելն ակնկալում է, որ Լեհաստանը նույնպես դեսպան կնշանակի, իսկ Դուդան հույս է հայտնել, որ դա տեղի կունենա «շուտով»։





























