Ավստրիան դաշնակիցներ է փնտրում՝ ընդդեմ ԵՄ-ի՝ «կանաչ» գազի մասին կանոնների։ Այս մասին հայտարարել է կլիմայի հարցերով նախարար Լեոնորա Գեվեսլերը, գրում է Reuters-ը։

Ավստրիայի կառավարությունը, որը նաեւ քննադատել է գազը եւ հանածո վառելիքը որպես «կանաչ» պիտակավորելու ԵՄ-ի ծրագիրը, հայց է պատրաստել՝ վիճարկելու օրենքը։

Լյուքսեմբուրգն արդեն պաշտպանել է հայցը:

Գազի եւ միջուկային ոլորտի կանոնակարգերը բուռն քննարկումների առարկա են դարձել ամբողջ տարվա ընթացքում, եւ ԵՄ կառավարությունները խորապես բաժանված են այդ հարցի շուրջ: Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը հավանություն է տվել օրենքի, որը, ըստ Բրյուսելի, կօգնի ԵՄ-ին անցնել մաքուր էներգիայի, բայց որը, ըստ քննադատների, խաթարում է Եվրոպայի առաջնորդությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: