Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ծայրահեղ աջakan դաշնակցի կողմից ներկայացված քարտեզը, թե հունական կղզիները Թուրքիայի մաս են կազմում, ուժեղացրել է Արեւմուտքի աջակցությունը Հունաստանին Թուրքիայի հետ նրա տարածքային վեճում, գրում է Kathimerini-ն։

«Հունաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չեն»,- լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին ցույց է տվել քարտեզ, որտեղ Էգեյան եւ Միջերկրական ծովի հունական կղզիներից շատերը, այդ թվում՝ Կրետեն, թուրքական են: 

«Մեր դիրքորոշումն այս հարցում պարզ է», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Վաշինգտոնը շարունակում է խրախուսել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ Հունաստանին եւ Թուրքիային միասին աշխատել։