ԱՄՆ-ում hունիսի արդյունքներով տարեկան ինֆլյացիան աճել է մինչեւ 9,1 տոկոս՝ մայիսին 8,6 տոկոսի դիմաց։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունը: Սպառողական գների աճի տեմպը ամռան առաջին ամսում երկրի համար ամենաբարձրն էր 1981 թվականի նոյեմբերից ի վեր։
DailyFX պորտալի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում էին, որ տարեկան գնաճը կաճի մինչեւ 8,8 տոկոս, իսկ ամսվա համար այդ ցուցանիշը կաճի 1,1 տոկոսով: Հունիսի երկրորդ կեսին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ երկրում բարձր ինֆլյացիան ներկայումս համաշխարհային երեւույթ է, եւ այն կարճ ժամանակում հնարավոր չի լինի հաղթահարել։





























