ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկիրը կառավարելու խնդիրներ ունի, կարծում է հանրապետական սենատոր Ջոն Քենեդին, տեղեկացրել է Fox News-ը։ Նրա խոսքով՝ Սպիտակ տան տերն ինչ-որ բանով նման է հին Buick-ի (ամերիկյան մեքենաների ամենաառաջին նմուշներից մեկը)։
«Բայդենն ակնհայտորեն դժվարություններ ունի։ Ես վստահում եմ ամերիկացի ժողովրդին եւ կարծում եմ, որ նա ամեն բան հասկացել է, ամերիկացիների մեծ մասի համար նախագահը նույնքան պոպուլյար է, որքան խոլերան։ Նրանք հիմքեր ունեն այդպես համարելու։ Մեծամասնությունը պարզապես չի հավատում, որ նախագահ Բայդենն է ղեկի մոտ»,- նշել է Քենեդին։
Ինչպես նշել է սենատորը, որոշ ամերիկացիներ վստահ են, որ ԱՄՆ նախագահն իրականում նա է, ով կառավարում է հեռուստահուշարարը, որից կարդում է Բայդենը իր հրապարակային ելույթների ժամանակ։ Քենեդիի կարծիքով՝ ԱՄՆ-ի քաղաքացիների մեծ մասը Սպիտակ տան ղեկավարին նաեւ շատ ծեր է համարում։
«Նա ասես հին Buick լինի։ Ինչ-որ օրերի դրա շարժիչը միանում է, իսկ ինչ-որ օրերի՝ ոչ։ Ամերիկացիների մեծ մասը Բայդենի նշանակած մարդկանց շատ տարօրինակ է համարում։ Նրա նշանակածներից շատերը գունդուկծիկ են լինում, եթե ոչ ճիշտ դերանուն է օգտագործվում։ Նրանք հպարտանում են նրանով, որ չեն հետապնդում հանցագործներին։ Իսկ նրանց կազմակերպչական ունակությունները պիցցա պատվիրելուց այն կողմ չեն անցնում»,- ասել է սենատորը։





























