ԱՄՆ-ն չի ակնկալում, որ Սաուդյան Արաբիան անմիջապես կավելացնի նավթի արդյունահանումը եւ հետեւում է օգոստոսի 3-ին կայանալիք ՕՊԵԿ+-ի հաջորդ հանդիպման արդյունքներին, Reuters-ին ասել է ամերիկացի պաշտոնյան:

Սաուդյան Արաբիան՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մեկտեղ, տիրապետում է ՕՊԵԿ+ խմբի պահեստային հզորությունների մեծ մասին։

«Սաուդյան Արաբիան գերադասում է շուկան կառավարել նավթ արտահանող երկրների եւ դաշնակից արտադրողների կազմակերպության (ՕՊԵԿ+) միջոցով, այլ ոչ թե միակողմանի քայլերի միջոցով»,ասել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բեն Քեհիլը:

«Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բին Սալմանը մշտապես ընդգծել է ՕՊԵԿ+-ի համախմբվածության կարեւորությունը, ներառյալ Ռուսաստանի կենտրոնական դերը»,-հավելել է նա։